Հայտնի է ՉԼ-ի 2025/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը

ՊՍԺ-ի վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիան ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:

​Փարիզյան ակումբը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հաղթանակ է տարել Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ (1-1, 11-մետրանոցներով՝ 4-3) և նվաճել բաղձալի գավաթը: Վճռորոշ խաղը կայացել է Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում:

​Չեմպիոնների լիգայի ավարտված խաղարկությունում Կվարացխելիան փարիզցիների կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ:

​Հավելենք, որ ՊՍԺ-ն պատմության մեջ դարձավ ընդամենը երկրորդ ակումբը, որին հաջողվեց երկու մրցաշրջան անընդմեջ հաղթել Չեմպիոնների լիգայում: Նախորդ տարվա եզրափակիչում Ֆրանսիայի գործող չեմպիոնը 5-0 հաշվով ջախջախել էր Միլանի «Ինտերին»:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930