Սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպման ժամանակ երեք փաստաթղթի նախագիծ ենք համաձայնեցրել. Մհեր Գրիգորյան

Վերջին հանդիպման ժամանակ երեք փաստաթղթի նախագիծ ենք համաձայնեցրել հանձնաժողովներով, որոնք հետագա աշխատանքի համար կարևոր նշանակություն ունեն։ Այս մասին այսօր՝ մայիսի 9–ին, «Հաղթանակ» զբոսայգում զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովների աշխատանքին։

«Դրանք նկարագրում են պրոցեդուրան, բնույթով տեխնիկական են ավելի շատ, բայց միևնույն է՝ կարևոր են, որովհետեւ այդ փաստաթղթերի համաձայն պետք է շարունակենք գործել։

Այդ փաստաթղթերը հրապարակային են, երկու երկրներում պետք է ներպետական ընթացակարգերով հաստատվեն, ըստ այդմ կծանոթանաք նաև տեքստին»,–ասաց նա։

Հարցին՝ դրանից հետո որքա՞ն ժամանակ կպահանջվի գործընթացը գետնի վրա սկսելու համար, փոխվարչապետը պատասխանեց. «Բոլոր հետագա անելիքների վերաբերյալ տեղեկությունները, այնքանով, որքանով հրապարակային են, մենք հրապարակում ենք։ Որևէ նոր լրացուցիչ բան չունեմ ասելու»։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930