Երբ կարիք առաջանա կոնկրետացնել Թրամփի ուղու անցումները, մենք այդ հատվածները առանձին կսահմանազատենք. փոխվարչապետ

Մենք Թրամփի ուղու հետ կապված պաշտոնապես հրապարակել ենք հետևրյալ տրամաբանությունը՝ որ պահին անհրաժեշտություն առաջանա կոնկրետացնել անցումները Թրամփի ուղու հետ կապված, մենք այդ հատվածները առանձին կսահմանազատենք։ Այս մասին այսօր՝ մայիսի 9–ին, «Հաղթանակ» զբոսայգում զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ հավելելով, որ դա ժամանակատար պրոցես չի լինի։

Դիտարկմանը, որ ռուսական կողմը հիշեցնում է փոխվարչապետերի մակարդակով եռակողմ համաձայնությունների մասին, որտեղ ևս պայմանավորվածություններ են եղել սահմանազատման մասով, Մհեր Գրիգորյանն արձագանքեց. «Ապաշրջափակման հետ կապված հարցերն, իրոք, քննարկվել են եռակողմ աշխատանքային ֆորմատով փոխվարչապետերի միջև, բայց այդ աշխատանքային խմբի մանդատը սահմանափակված է եղել միայն ապաշրջափակման մասով։ Սահմանազատման հետ կապված մենք եռակողմ որևէ ֆորմատով քննարկում չենք ունեցել»։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031