Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավը մեկնարկել է Սյունիքի մարզից:
Քարոզարշավի ժամանակ գյուղացիներից մեկը ՀՀ վարչապետին խնդրել է վերանայել կաթի մթերման արժեքները, քանի որ, ըստ նրա, գյուղացին տուժում է նման արժեքներով:
Ըստ բնակչի՝ կաթի մթերումն իրականացվում է 170 դրամով այն դեպքում, երբ 15 տարի առաջ անգամ իրականացվել է 190 դրամով:
«Կաթի գնի սուբսիդավորման ծրագիրը այս շաբաթ ընդունելու ենք»,- ի պատասխան ասել է վարչապետը:






































