Համբերատար սպասում եմ, որ ԵՄ-ն կատարի առևտրային համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, հակառակ դեպքում՝ մաքսատուրքերը կբարձրանան․ Թրամփ

Հիանալի հեռախոսազրույց ունեցա Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«ԵՄ-ին մինչև հուլիսի 4-ը ժամանակ եմ տալիս առևտրային համաձայնագրի հասնելու համար։ Համբերատար սպասում եմ, որ ԵՄ-ն կատարի առևտրային համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները։ Հակառակ դեպքում՝ մաքսատուրքերը շատ ավելի կբարձրանան»,-գրել է նա։

Թրամփը նաև նշել է, որ քննարկել են Իրանի հարցը, և ինքը շարունակել է պնդել, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։

Նշենք, որ 2025 թվականի հուլիսին Վաշինգտոնը և Բրյուսելը համաձայնության եկան, ի թիվս այլ բաների, ամերիկյան ապրանքների անմաքս ներմուծման և ԱՄՆ-ում ներդրումների ավելացման վերաբերյալ։ Սակայն ԵՄ-ն դեռևս չի ընդունել համապատասխան օրենսդրությունը։ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ԵՄ-ն չի կատարում համաձայնագրի պայմանները, և անցյալ շաբաթ սպառնացել է որպես արդյունք 25% մաքսատուրք սահմանել եվրոպական մեքենաների վրա։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031