Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում առաջիկա օրերին կայանալիք խոշոր իրադարձություններին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է առաջիկա օրերին Հայաստանում կայանալիք խոշոր  իրադարձությունների մասին։

Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում հիշեցրել է, որ մայիսի 4-ին Երևանում տեղի է ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին մասնակցելու համար Հայաստանում կլինեն մի քանի տասնյակ երկրների ղեկավարներ։

Նա նշել է, որ մայիսի 5-ին տեղի է ունենալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան, որի շրջանակներում Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը նաև կայցելեն Գյումրի, որտեղ ներկա կգտնվեն հայ և ֆրանսիացիա աստղերի մասնակցությամբ համերգին։

Փաշինյանն ընդգծել է, որ մայիսի 5-ին տեղի է ունենալու նաև Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։Նա նշել է, որ Երևանում, այս իրադարձություններով պայմանավորված, երթևեկության սահմանափակումներ կլինեն, որոնք քաղաքացիներին կպատճառեն որոշակի անհարմարություններ։   

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930