Skip to main content

Հարևան երկրների վրա այլևս հարձակումներ չեն լինի, քանի դեռ նրանք հարձակումներ չեն ձեռնարկել Իրանի վրա․ Իրանի նախագահ

Երեկ ժամանակավոր ղեկավար խորհուրդը հայտարարել է, որ հարևան երկրների վրա այլևս հարձակումներ և հրթիռների հարվածներ չեն լինի, քանի դեռ այդ երկրները հարձակումներ չեն ձեռնարկել Իրանի վրա: Այս մասին ազգին ուղղված ուղերձում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը, փոխանցում է Press TV-ն:

Փեզեշքիանը նաև ներողություն է խնդրել հարևան երկրներից։

«Մենք այլ երկրներ ներխուժելու մտադրություն չունենք», — ասել է նա։

Մարտի 5-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է Նախիջևանի օդանավակայանի շրջանում Իրանի տարածքից արձակված երկու անօդաչու թռչող սարքերի անկման մասին։ Վնասվել է օդանավակայանի շենքը, տուժել է երկու մարդ։ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, որ Բաքուն իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ ձեռնարկել։ Իր հերթին Իրանի գլխավոր շտաբը հերքել է Ադրբեջանի տարածքի ուղղությամբ ԱԹՍ-ների արձակման մասին տեղեկությունը՝ միջադեպի պատասխանատվությունը բարդելով Իսրայելի վրա։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30