Ժամանակն է դիվանագիտություն և հարգանք ցուցաբերել․ Իրանը կդիմադրի ցանկացած քաղաքական կամ ռшզմական դшվադրության․ Իրանի փոխարտգործնախարար

Դիվանագիտության և հարգանքի ժամանակն է, այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ-Աբադին։

«Դուք փորձեցիք պատժամիջոցներ կիրառել և պատերազմ սկսել Իրանի դեմ, բայց ոչնչի չհասաք։ Հիմա ժամանակն է դիվանագիտություն և հարգանք ցուցաբերել։ Իսլամական Հանրապետությունը կդիմադրի ցանկացած քաղաքական կամ ռազմական դավադրության», — նշել է նա։

Վերջերս Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ զոհվածների թվի վերաբերյալ փոխարտգործնախարարը կրկին պնդել է, որ տարբեր աղբյուրների կողմից ներկայացված թվերը «հորինված» են քաղաքական նպատակներով։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728