Հենրիխ Մխիթարյանը՝ «Բորուսիայի» նկատմամբ հաղթանակից հետո. 10 տարի անց. յուրահատուկ երեկո

Հենրիխ Մխիթարյանին տպավորել է իր նախկին թիմի՝ Դուրտմունդի «Բորուսիայի» դեմ խաղը: Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Մխիթարյանը սոցցանցերում գրառում է կատարել Չեմպիոնների լիգայի վերջին տուրի հանդիպումից հետո:

«10 տարի անց… յուրահատուկ երեկո»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը եւ կից հրապարակել «Բորուսիայի» հետ խաղի լուսանկարով:

Չեմպիոնների լիգայի վերջին տուրում Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը» Գերմանիայում 2:0 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»։

Հայաստանի հավաքականի նախկին ավագը «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 88-րդ րոպեին։

Հենրիխ Մխիթարյանը 10 տարի անց վերադարձել էր «Սիգնալ Իդունա Պարկ»: Հայ կիսապաշտպանը 2013-2016 թվականներին հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում», որի կազմում մասնակցել է 140 հանդիպման, դարձել 41 գոլի եւ 49 գոլային փոխանցման հեղինակ:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031