Աշտարակի ավտոճանապարհներին մառախուղ է, մի քանի տարածաշրջանում՝ ձյուն

Հունվարի 29-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։

Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ միայն անվաշղթաների կիրառմամբ։

Աշտարակի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։

Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի և Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Վարորդներին հորդորվում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031