ԱՄՆ-ը կարող է հարվածներ հասցնել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին արդեն այս շաբաթ. Middle East Eye

ԱՄՆ-ն նախատեսում է թիրախային հարվածներ հասցնել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին եւ հրամանատարներին, որոնց Վաշինգտոնը պատասխանատու է համարում Իրանում բողոքի ցույցերի ժամանակ ցուցարարների մահվան համար, հաղորդել է Middle East Eye-ը՝ հղում կատարելով իր աղբյուրին։

Լրատվական կայքի զրուցակցի խոսքով՝ հարվածները կարող են տեղի ունենալ արդեն այս շաբաթ։ Սակայն ժամկետները կարող են փոխվել, նշել է նա։

ԱՄՆ հետախուզության նախկին աշխատակիցը MEE-ին ասել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմի ներսում տեղի ունեցած զրույցների հիման վրա կարելի է եզրակացնել, որ Դոնալդ Թրամփը չի հրաժարվել Թեհրանում «ռեժիմի փոփոխության» ցանկությունից։

Ավելի վաղ Axios-ի հարցազրույցում Թրամփը հայտնել էր, որ Թեհրանը հետաքրքրված է ԱՄՆ-ի հետ վեճերի դիվանագիտական ​​լուծմամբ։ Միեւնույն ժամանակ, ԱՄՆ առաջնորդն ընդգծել է, որ զգալի ուժեր է կուտակել Իրանի մոտակայքում։

«Մենք Իրանի մոտակայքում մեծ նավատորմ ունենք։ Այն ավելի մեծ է, քան Վենեսուելայի մոտ գտնվողը»,- ասել է Թրամփը։

Միեւնույն ժամանակ, Axios-ը, հղում կատարելով աղբյուրներին, հաղորդել է, որ Թրամփը դեռեւս որոշում չի կայացրել Իրանին հարվածելու վերաբերյալ։ Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ նախագահը նախատեսում է համապատասխան խորհրդակցություններ անցկացնել այս շաբաթ։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031