ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրմանը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրմանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված համապատասխան որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքէջում։

«Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 7-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է հավանություն տալ Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման առաջարկությանը»,- նշված է որոշման մեջ։

Փաստաթղթով միաժամանակ հանձնարարվում է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ կազմակերպել կանոնադրության ստորագրումը:

Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր Գազայի իրավիճակի համատեքստում Խաղաղության խորհրդի ձևավորման մասին և հրավիրել էր մի շարք պետությունների, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Բելառուսի ղեկավարներին: Ամերիկյան մի շարք ԶԼՄ-ներ հայտնել էին, որ եթե երկրները ցանկանում են այս խորհրդին միանալ երեք տարուց ավելի ժամկետով, նրանք պետք է առաջին տարում վճարեն ավելի քան մեկ միլիարդ դոլար։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն հայտնել են Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու պատրաստակամության մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ հայտարարել է, որ Խաղաղության խորհրդին Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031