«Գնահատանքի արժանի քայլ էր». Ավանեսյանը` Հռիփսիմե Հունանյանի՝ պաշտոնից հրաժարվելու մասին

Կարծում եմ՝ տիկին Հունանյանը իր գրառման մեջ սպառիչ պատասխաններ տվել է, ավելացնելու բան չունեմ, կարծում եմ նաև նրա այս քայլը շատ գնահատանքի արժանի է, որ անձը պատասխանատվություն է զգալով նման դիրքորոշում է հայտնել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով նրան, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է տվել ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից և հայտարարել, որ չի լինի 2026–ի ընտրություններում ՔՊ–ի ցուցակում։

Հարցին՝ Հունանյանն ի՞նչ հայտարարության մասին է հիշատակում, որի պատճառով նման քայլի է գնում, նախարարը պատասխանեց. «Իրենից կարող եք ճշտել ու կարծում եմ՝ շատ լավ գիտեք:

Ես կարծում եմ, որ իր քայլը գնահատանքի արժանի է և ինքն էլ իր գրառման մեջ բոլոր հարցերի պատասխանը տվել է»։

Դիտարկմանը, որ թիմում իր աշխատանքից դժգոհ են եղել, Ավանեսյանը միայն ասաց. «Ես ձեր հարցին պատասխանեցի, այլ երանգներ, խնդրում եմ, մի փնտրեք»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ՔՊ–ական պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ հրաժարական է տալիս ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնից, և նաև չի լինի 2026–ի ԱԺ ընտրություններում ՔՊ–ի նախընտրական ցուցակում։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031