Ռյուտեն հունվարի 19-ին կհանդիպի Դանիայի պաշտպանության և Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարների հետ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հունվարի 19-ին Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում կհանդիպի Դանիայի պաշտպանության և Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարների հետ։ Այս մասին հայտնել են ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունից։

«Երկուշաբթի՝ հունվարի 19-ին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կհանդիպի Դանիայի պաշտպանության նախարար Տրոլս Լունդ Պոուլսենի և Գրենլանդիայի արտաքին գործերի նախարար Վիվիան Մոտցֆելդտի հետ։ Մամուլի հետ շփում նախատեսված չէ», — ասված է հաղորդագրության մեջ՝ առանց բացահայտելու հանդիպման թեման։
Ավելի վաղ՝ Ռյուտեն հայտարարել էր Գրենլանդիայի անվտանգության ամրապնդման վերաբերյալ ՆԱՏՕ-ի խորհրդակցությունների շարքի մասին։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031