Երկու զnhված զինծառայողների մորից գողացել են տղաների շիրմшքարի գումարը, դատական գործընթացը ձգձգվում է. Կառավարության դիմաց բողոքի ակցիա է

Ես ուզում եմ, որ այս հարցը շուտ լուծվի, իմ գումարը հետ վերադարձվի, դա իմ տղայի մեքենայի գումարն է, չեմ ցանկանում, որ գողը վայելի այդ գումարը, իմ տղան մեկ ժամ էլ չի վարել այդ մեքենան, առել է, գնացել դիրքեր: Գողը պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ, եթե կա այդ օրենքը: Այս մասին Կառավարության դիմաց ասաց ակցիա իրականացնող կինը, ով երկու զոհված զինծառայողների մայր է:

Ըստ Կառավարության դիմաց հավաքվածների, զոհված զինծառայողների մայրն արդարադատության ձեռքը «կրակն է ընկել»:

«2024 թվականին խաբեբայությամբ տիկին Ալլայից վերցրել են իր զոհված տղայի վաճառված մեքենայի գումարը, որպեսզի իր տղաների շիրմաքարերը կառուցեն, բայց չեն արել դա, փոխարենը գողացել են այդ գումարը: Երրորդ տարին է, ինչ նա դիմել է Արդարադատության նախարարությանը, գործն Աջափնյակ վարչական շրջանի դատարանում է, դատավորը Տիգրան Ոսկանյանն է: Այս երկրում մի պարզ գողի հարց չեն կարողանում լուծել»,-նշեց ակցիայի մասնակիցը:

Տիկին Ալլայի խոսքով, մեղադրյալն անընդհատ ներկայանում է առանց պաշտպանի, ամեն անգամ հանրային պաշտպան են տրամադրում, հանրային պաշտպանն էլ, չգիտես ինչու, դատից մի օր առաջ հրաժարվում է: Երեկ կայացել է յոթերորդ դատական նիստը, սակայն ո՛չ մեղադրյալը, ո՛չ պաշտպանը նորից չեն ներկայացել:

«Գողացված գումարը 12,000 ԱՄՆ դոլար է, բայց գողը հրաժարվում է խոստովանել, ասում է՝ 6,500 ԱՄՆ դոլար է վերցրել, որովհետև 6,500-ի ժամանակ են վկաներ եղել, մնացածի ժամանակ մենակ եմ եղել տանը: Որ պահին զանգել է, ասել՝ շիրմաքարի համար փող է պետք, տվել եմ կանխիկով, ունեմ փոքր գումարներ, որ աղջկա անունով քարտ կար, այդ քարտին եմ փոխանցել, մնացածը՝ կանխիկով: Ինքը պահից օգտվեց այն ժամանակ, երբ հասկացավ՝ խելագարված եմ, իրեն ինչքան պետք էր՝ տարավ»,-ասաց տիկին Ալլան:

Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպի տիկին Ալլայի հետ և խնդրին լուծում տրվի:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031