ՀՀ վարչապետը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվող Ճրագալույցի պատարագին

ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է հունվարի 5-ին Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվող Ճրագալույցի սուրբ պատարագին։

հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է տարվա հինգ տաղավար տոներից առաջինը՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը։Այս տոնը Հիսուսի Ծննդյան և մկրտության հիշատակումն է: Եթե Քրիստոս մարմնակերպ չծնվեր, ապա չէր մկրտվի, ուրեմն չէր լինի Աստվածհայտնության տոնը։ Նույն օրը նշվող Մկրտության տոնը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը, որը մեղքի մահն է և հոգու վերածնունդը։Հենց մկրտության ժամանակ է, որ Հայր Աստված վկայում է. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը», և Սուրբ Հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի վրա:

Տեղի է ունենում երկրորդ աստվածահայտնությունը: Քրիստոս իր մկրտությամբ օրինակ տվեց. Ինչպես ինքը մկրտվեց, այնպես էլ բոլոր նրա հետևորդները պետք է մկրտվեն: Նա իր մկրտությամբ սրբագործեց և օրհնեց այն ջուրը, որ պետք է ծառայեր մարդու փրկչական մկրտության համար: Այդ նույն մկրտությամբ Հիսուս բացեց երկնային հավիտենականության դռները, քանի որ մկրտությունը «մեղքի մահն է և հոգու վերածնունդը» (Սբ. Կյուրեղ Երուսաղեմացի):

Քրիստոսի Ծննդյան և Մկրտության միջոցով հաստատված երկու Հայտնությունները Հայ Առաքելական եկեղեցում տոնում են միասին` հունվարի 6-ին:Սուրբ Ծնունդը մեծ շուքով նշում են աշխարհի բոլոր քրիստոնյաները դեկտեմբերի վերջին: Հայ Առաքելական եկեղեցին, մնալով իր ավանդությանը հավատարիմ, տոնը սկսում է հունվարի 5-ին Ճրագալույցի սուրբ պատարագով։

Բոլոր եկեղեցիներում երեկոյան մատուցվում է Ճրագալույցի սուրբ պատարագ: «Ճրագալույցի պատարագ տարվա ընթացքում մատուցվում է երկու անգամ` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին։ Ճրագալույց նշանակում է ճրագ՝ մոմ, վառել: Պատարագի ժամանակ քահանան ավետում է Քրիստոսի ծննդյան ավետիսը՝ արտասանելով․ Քրիստոս ծնավ և հայտնեցավ․․․»

Ճրագալույցի պատարագից հետո մարդիկ եկեղեցում վառած կանթեղներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույսն ու օրհնությունը: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի մանուկ Հիսուսի ծննդավայր։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031