ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 5-ին, կազմել է 381.55 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.19 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 445.99 դրամ (նվազել է 3.02 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.71 դրամ (նվազել է 0.15 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 379-380 դրամով, վաճառվում է 383.5-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 438-442 դրամով, վաճառվում է 448–454 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.50-4.67 դրամով, վաճառվում է 4.82-4.99 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 380 դրամով, վաճառվում՝ 384.5 դրամով:
Եվրոն գնվում է 444 դրամով, վաճառվում է 449–450 դրամով:
Ռուբլին գնվում է 4.60 դրամով, վաճառվում է 4.79 դրամով:






































