«Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանին: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Իշխանությունների ապօրինությունների շղթան չի շրջանցել նաև Խաչիկ Գալստյանին, ով այս պահին կալանավորված է բացառապես քաղաքական, կուսակցական ակտիվ գործունեության համար:
Գալստյանը խնդրեց իր անունից շնորհավորել բոլորի ամանորն ու Սուրբ Ծնունդը, վստահեցնելով, որ իշխանության անօրինական գործողություններ մեր քաղաքացիներին իրենց արդար պայքարից ու պահանջներից հետ չեն կանգնեցնի»։






































