Իրանի նախագահը հանդիպել է իրանա-իրաքյան պատերազմnւմ զnhված հայերի ընտանիքների հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդիպել է 1980-1988 թվականների իրանա-իրաքյան պատերազմում զոհված հայերի ընտանիքների հետ, հայտնել է Երևանում Իրանի դեսպանատունը։
Երկրի ղեկավարը նրանց այցելել է Սուրբ Ծննդյան նախօրեին:
Փեզեշքիանը բարձր է գնահատել Օշավան Այվազյանի և Գարիկ Թումանյանի ընտանիքների նվիրվածությունն ու հերոսությունը, որոնք իրենց կյանքը զոհաբերել են արտաքին ագրեսիան հետ մղելու համար։

Նախագահը բարձր է գնահատել զոհվածների բարձր բարոյական կերպարը և շնորհակալություն հայտնել նրանց ընտանիքներին իրանական պետությանը նվիրվածության համար։
Պետք է նշել, որ տարբեր աղբյուրների համաձայն՝ Իրաքի հետ պատերազմում զոհվել է 180,000-ից 250,000 իրանցի։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031