Skip to main content

Բրյուսելում Լեհաստանի հյուպատոսության վրա կարմիր ներկ են լցրել և շան արտաթորանք նետել

Բրյուսելում Լեհաստանի հյուպատոսությունը ներկվել է կարմիր ներկով: Շենքի ճակատին գրվել են վիրավորական կարգախոսներ, իսկ մուտքի առջև թափված են եղել շան արտաթորանքներ:

Շենքին հասցված վնասների մասին RMF 24-ի լրագրողի ստացած տեղեկատվությունը հաստատել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Մացեյ Վևիորը:

«Հինգշաբթի օրը Բրյուսելում Լեհաստանի դեսպանության հյուպատոսական բաժնի ճակատին գրվել են քաղաքական կարգախոսներ՝ ուղղված Լեհաստանի և Եվրոպական միության անվտանգության դեմ»,- հայտնել է նա ԶԼՄ-ներին: Մամուլի քարտուղարը նաև տեղեկացրել է, որ «գործն անմիջապես փոխանցվել է համապատասխան ծառայություններին՝ հետաքննություն անցկացնելու համար»:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031