Ռուսաստանում «Աֆանասի» գարեջրի գործարանը JESUS անունով ապրանքային նշան է գրանցել

Տվերի «Աֆանասի» գարեջրի գործարանը «JESUS» անունով ապրանքանիշ է գրանցել, հաղորդում է «Կոմերսանտը»։

Ինչպես ընկերությունը հայտնել է VKontakte-ում, իր արտադրանքի վաճառքից ստացված հասույթը կօգտագործվի ուղղափառ եկեղեցիների կառուցման և վերականգնման համար։

Ընկերությունում հայտարարել են, որ նախագիծը դիտարկում են որպես «բոլոր հավատացյալների և, մասնավորապես, երիտասարդության հետ հասկանալի ու ժամանակակից լեզվով հաղորդակցվելու ձևաչափ»։ «Մեզ համար սա հասարակության կյանքում քրիստոնեական կրոնի դերի մասին խոսելու միջոց է՝ հարգանք ավանդույթների ու եկեղեցու հանդեպ, առանց խրատների ու պաշտոնականության»,— նշված է հայտարարության մեջ։

Արտադրողը նշել է, որ ստացել է նաև այլ հավատքների ներկայացուցիչների հավանությունը, ինչը «հնարավոր է դարձնում ապագայում հալալ և կոշեր արտադրանք արտադրել»։

«Մենք հավատում ենք, որ մեր գարեջրի գծերի և այլ արտադրական օբյեկտների օծման միջոցով՝ մեր աշխատանքում կստանանք Աստծո հավանությունն ու օգնությունը», — հավելել է ընկերությունը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031