Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում, Բաբաջանյան փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Երևանի բնակիչ 59-ամյա Արմեն Ա․-ի վարած թիվ 40 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը, Արմավիրի մարզի բնակիչ 49-ամյա Արտակ Գ․-ի վարած «Mustang» մակնիշի, Երևանի բնակիչ 35-ամյա Դավիթ Հ․-ի վարած «Volkswagen» մանիշի և ՌԴ քաղաքացի 55-ամյա Արսեն Ա․-ի վարած «Toyota» մակնիշի ավոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով ավտոբուսի վարորդը, ում առաջինը օգնության են հասել վթարի մեջ հայտնված վարորդները, քաղաքացիները ու ըստ դեպքի վայրում հավաքվածների օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Տարածքը սահմանազատել են պարեկները։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։






































