Հայաստանը շարունակում է մնալ կազմակերպության դաշնակիցը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայաստանը եղել եւ մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դաշնակիցը, հանրապետության լիարժեք մասնակցության համար դռները բաց են։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցազրույցում հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմագամբետովը։

«Հայաստանը եղել եւ մնում է մեր դաշնակիցը: Մենք հուսով ենք, որ Հայաստանը տեսանելի հեռանկարում կվերադառնա ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցության։ Դրա համար կան բոլոր պայմանները եւ նախապայմանները, մենք ելնում ենք այն բանից, որ Հայաստանի ժողովուրդը շահագրգռված է Եվրասիայում անվտանգության ընդհանուր տարածքի ստեղծմամբ։ Ավելին, նոյեմբերին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է արել, որ ՀԱՊԿ կազմից հանրապետության դուրս գալու հարց դրված չէ»,- ասել է նա՝ պատասխանելով կազմակերպությունից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին հարցին։

«Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետությունը դադարի վիճակում է դրել աշխատանքը կազմակերպությունում, ինչն արտացոլում է ՀԱՊԿ-ի հանդեպ Հայաստանի քաղաքական ղեկավարության ներկա պահին ստեղծված դիրքորոշումը։ Դա անկախ եւ ինքնիշխան պետության որոշումն է, դրա վրա ոչ մի այլ պետություն կամ կազմակերպություն ազդել չի կարող»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031