Ի՞նչ են ոստիկանները քննարկում հոգեւորականների հետ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ թվով ոստիկաններ են հավաքված, իսկ Մայր Աթոռի ցանկապատի երկայնքով կանգնած են հոգևորականները։

Փոխոստիկանության գեներալ–մայոր Հայկ Բաբայանը մոտեցավ հոգևորականներին, մասնավորապես, Տեր Ասողիկ քահանային և զրույցի բռնվեց, ինչ–որ բան էին պայմանավորվում։

Բաբայանը դիմելով ոստիկաններին, ասաց. «Անձնակազմը բերենք, էս կեսը մի հատվածում կթողնենք, էն կեսը՝ մյուս հատվածում»։

Երբ բարձրաստիճան ոստիկանները հեռացան, NEWS.am–ի թղթակիցը հոգևորականներից հետաքրքրվեց, թե ինչ էին զրուցում, և հնչեց պատասխան. «Պարզապես հասարակական կարգը պահելու պայմանավորվածություն էին ձեռք բերում»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայ Եկեղեցու հետ նրա դիմակայության մեջ աջակցող 10 եպիսկոպոսների կողմից տարածած հայտարարության մեջ վերջինս կոչ են արել քաղաքացիներին դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, միանալ իրենց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և պահանջել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը:

Դրանից հետո Արագածոտնի թեմը, որի առաջնորդը ձերբակալված բարձրաստիճան հոգևորականների շարքում է, հայտարարություն տարածեց՝ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը տեղափոխելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Ձերբակալված հոգևորականների աջակցության միասնական ժամերգությունը կսկսվի այսօր ժամը 17:00-ին՝ կաթողիկոսի հրաժարականը պահանջողների հավաքի հետ միաժամանակ:

Գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները արդեն հայտարարել են պատարագին իրենց մասնակցության մասին:

Քիչ առաջ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը 10 եպիսկոպոսների հավաքին չի մասնակցելու, թեեւ աջակցում է նրանց։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031