Ադրբեջանական կողմը վիրավnր հայերի «բինտերը» քանդում, ստուգում էին, որ հանկարծ մեր ղեկավարներից մարդ չգնա ՀՀ. Սամվել Շահրամանյան

Մինչև ռազմական գործողություններ սկսելը, այդ թվում բլոկադայի ժամանակ, երբ որոշ բեռներ տեղափոխվում էին ուղղաթիռներով՝ ադրբեջանական կողմից մանրակրկիտ զննման էր ենթարկվում: Այս մասին լրագրողներին ասել է Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը:
«Բացառություն չէր սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած պաշտպանության բանակի զորամասերից մեկում պայթյունի հետևանքով զոհերի ու վիրավորների տեղափոխման պրոցեսը. ողջ ընթացքում Ադրբեջանական ներկայացուցիչները ստուգում էին ուղղաթիռները, քանդում էին մարդկանց երեսին կապած բինտերը՝ համոզվելու, որ այլ մարդ չի տեղափոխվում: Ես կարծում եմ, որ ուղղաթիռներով վիրավորների հետ մարդկանց տեղափոխել հնարավոր չէր»,- նշել է նա:
Անդրադառնալով Ալիևի հայտարարած համաներմանը և արդյո՞ք հույսեր կան, որ դա կվերաբերի նաև Արցախի ղեկավարությունը, նշեց, որ կոնկրետ տեղեկություններ չունի գերեվարված անձանց համաներմանն ընդրգրկվելու մասին:
«Իմ կարծիքով, տրամաբանական է, որ չեն կարող Ադրբեջանում դատվել հայազգի մարդիկ՝ այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, և մենք խոսենք խաղաղության պրոցեսի մասին»:
Եզրափակելով իր խոսքը՝ նշեց, որ այս հարցը պետք է քննարկվի ու մարդիկ անպայման պետք է ազատ արձակվեն:

«Իրենց ազատ արձակելուց հետո մենք բավականին հարցերի պատասխաններ կստանանք իրենց կողմից»,- ասել է Շահրամանյանը:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031