Տաջիկստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՌԴ դեսպանին՝ մերձմոսկովյան դպրոցներից մեկում տաջիկ երեխայի uպանության կապակցությամբ

Տաջիկստանի Հանրապետության ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է 2025 թվականի դեկտեմբերի 16-ին Մոսկվայի մարզի Գորկի-2 գյուղի Ուսպենսկայա միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտի՝ Տաջիկստանի Հանրապետության քաղաքացու վրա ազգային ատելության հողի վրա, ասվում է Տաջիկստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Տաջիկստանի ԱԳՆ-ն խորին ցավակցություն է հայտնում Տաջիկստանի անչափահաս քաղաքացու ընտանիքին և հարազատներին։
Այս հանգամանքի կապակցությամբ Տաջիկստանի Հանրապետությունում ՌԴ դեսպան Ս. Գրիգորևը կանչվել է Տաջիկստանի ԱԳՆ և նրան հանձնվել է նոտա, որով պահանջվում է, որ ռուսական կողմը անհապաղ, օբյեկտիվ և անաչառ հետաքննություն անցկացնի այս ողբերգական միջադեպի վերաբերյալ և բոլոր ներգրավվածներին պատասխանատվության ենթարկի օրենքի ողջ խստությամբ։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ 2025 թվականի դեկտեմբերի 16-ին Մոսկվայի մարզի Գորկի-2 գյուղի Ուսպենսկայա միջնակարգ դպրոցում Տաջիկստանի անչափահաս քաղաքացու մահվան հանգեցրած ողբերգության մասին լրատվամիջոցներում տարածված հաղորդագրություններից հետո Ռուսաստանի ԱԳՆ-ն անմիջապես օգնություն է առաջարկել ՌԴ-ում Տաջիկստանի դեսպանատանը: Ի պատասխան՝ Տաջիկստանի դիվանագիտական ​​առաքելությունը նոտա է ուղարկել՝ խնդրելով օբյեկտիվ հետաքննություն անցկացնել ողբերգության բոլոր հանգամանքների վերաբերյալ:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Մերձմոսկովյան Գորկի-2 գյուղի դպրոցում դեռահասը դանակով հարձակվել է անվտանգության աշխատակցի և աշակերտների վրա, ինչի հետևանքով 4-րդ դասարանի մեկ երեխա մահացել է, 4 հոգի՝ վիրավորվել:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031