Հայ համայնքից ընդամենը 20-25 մարդ է համաձայնել մասնակցել Նիկոլի հետ հանդիպմանը. Հակոբյան

Գերմանիայում բնակվում է, տարբեր աղբյուրների համաձայն, ավելի քան 100 հազար հայ, որոնցից շուրջ 30 հազարը ՀՀ քաղաքացիներ են։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Yerevan today–ի խմբագիր Սևակ Հակոբյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Համբուրգում, ուր այցելել է Նիկոլը երեկ, թե քանի հայ է բնակվում չգիտենք, բայց միայն ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 1000 է։ Հայաստանի վարչապետը գնացել է Համբուրգ, օտարության մեջ ապրող ՀՀ քաղաքացին, բնականաբար, նրան պետք է ունենար հարցեր, հատկապես եթե հայտարարվել է հայ համայնքի հետ հանդիպման մասին, կունենա հետաքրքրություն հանդիպելու վարչապետին։

Գիտե՞ք քանի հոգի էր մասնակցում Նիկոլի հետ հանդիպմանը Համբուրգի հայ համայնքից։ Լուսանկարների համաձայն, սենյակում գտնվում էր 40 հոգի, թիկնապահներին, նախարար-դեպուտատներին, դեսպանատան աշխատողներին, մամուլի-լրատվական աշխատողներին, մի խոսքով՝ իր հետ տարածներին դուրս հանած՝ մնում է ընդամենը 20-25 մարդ։

Ենթադրում եմ, որ այդքան մարդ է համաձայնել մասնակցել Նիկոլի հետ հանդիպմանը։

Նիկոլի հիմնական այցը Բեռլին էր, որտեղ հայերի թիվը շատ ավելի շատ է։ Ինչո՞ւ չհանդիպեց հայ համայնքին։ Իսկ միգուցե հայ համա՞յնքը չհանդիպեց նրան։ Հիշեցնեմ, որ նրան Գերմանիայում դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով։

Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի պատերազմից հետո խիստ խնդիրներ է ունենում արտասահմանյան այցերում հայ համայնքին հանդիպելիս։ Չեն կարողանում գտնել այնքան մարդ, որ դահլիճ լցնեն։ Գտածներին մանրակրկիտ ստուգում են, ճշտում են՝ ով է, ով չէ, քանի որ միջադեպերը շատ են լինում, հանդիպպումներում հրաժարականի հարց են բարձրացնում, դավաճան են անվանում և այլն։

Ստիպված են լինում 50 հոգանոց դահլիճում տարբեր քաղաքներից հայերի հավաքել-բերել, կամ տարբեր երկրներից, ինչպես եղավ Մոլդովայի պարագայում և այդքանով հանդերձ, հազիվ մի 50-60 հոգի լրացնում են։ Այս տարվա շուրջ 30 օտարերկրյա այցերի ընթացքում մեկ-երկու անգամ է Փաշինյանը հանդիպել հայ համայնքին։ Անգամ այնպիսի երկրներում, որոնցում միլիոնավոր հայեր են ապրում, օրինակ՝ ԱՄՆ, ՌԴ, հանդիպում կազմակերպելու խնդիր են ունենում։

Խնդիրը, սակայն, ոչ միայն սա է, այլ այն, որ նման նվազագույն ժողովրդականություն վայելող մարդը խոսում է ժողովրդի անունից, ազգային խնդիրներից ու պետության, պետականության, հայ ժողովրդի մասին իր պատկերացումներն է ներկայացնում։

Թե երկրի ներսում, թե դրսում նրան ցույց են տալիս, որ ինքը հայ ժողովրդի հետ չունի որևէ առնչություն»։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031