Ավազի ապօրինի արդյունահանում և վաճառք. Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 25 մլն դրամը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ-ում գործող ընկերություններից մեկը Արմավիրի մարզում ձեռք բերված հողատարածքում իրականացրել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում և վաճառք, որի հետևանքով պետությանը պատճառվել է 59 մլն 584 հզր 320 ՀՀ դրամի վնաս։

ՔԿ–ից NEWS.am–ին հայտնում են, որ նախաքննության ընթացքում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պետությանը պատճառված վնասից 25 մլն ՀՀ դրամը վերականգնվել է:

Նախաքննությունը շարունակվում է։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031