Արարատի մարզում «Մեծ անիվ»-ի մոտ հրդեհ է բռնկվել կայանված «Nissan»-ում. այն վերածվել է մոխրակույտի

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 03:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում՝ «Մեծ անիվ»-ի հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում, հաղորդում է Shamshyan.com-ը։

Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 6-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը՝ կայանված վիճակում գտնվող «Nissan» մակնիշի ավտոմեքենայում դեռևս անհայտ հանգամանքներում բռնկված կրակի դեմ պայքարել է վարորդը՝ Երևանի բնակիչ 40-ամյա Արտակ Ա.-ն և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:

Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031