Ֆրանսիայի, Գերմանիայի և Միացյալ Թագավորության առաջնորդները բոլորը շատ լավ առաջնորդներ են, իմ շատ լավ ընկերներ, և մենք Ուկրաինայի հարցը քննարկել ենք բավականին կոշտ ձևով: Եվ կտեսնենք, թե ինչ կլինի: Մենք սպասում ենք պատասխանների, նախքան առաջ շարժվելը, — հայտարարել է թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«Եվրոպացի առաջնորդները ցանկանում են հանդիպել Եվրոպայում այս շաբաթավերջին։ Մենք ցանկանում ենք մի քանի բան պարզել հանդիպումից առաջ։ Մենք չենք ուզում ժամանակ վատնել», — նշել է Թրամփը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը, Սթարմերը, Մակրոնը և Մերցը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելու Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը։






































