Վարդենիսում զինծառայողի մահվան դեպքը տեղի է ունեցել ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներում. ՊՆ

Վարդենիսում զինծառայողի մահվան դեպքը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ որևէ առնչություն չունեցող հանգամանքներում և վայրում։

Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ «Ֆեյսբուք»–ի իր էջում կատարած գրառման մջոցով։ 

«Լրատվամիջոցներում և տելեգրամյան մի շարք ալիքներում ընթերցողին մոլորության մեջ գցող «Վարդենիսում դժբախտ պատահարի հետևանքով ՊՆ սպա է մահացել» վերտառությամբ հրապարակում է տարածվում, որն ուղեկցվում է բանակային դիրքում պարտադիր ժամկետային զինծառայողի լուսանկարով:Հայտնում ենք, որ նշված դեպքը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ որևէ առնչություն չունեցող հանգամանքներում և վայրում, ինչի վերաբերյալ ՆԳՆ գործընկերները լրատվամիջոցներին համապատասխան մեկնաբանություն են տվել:ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք պատասխանատվությամբ մոտենալ բանակին վերաբերող հրապարակումներին, խուսափել անբարեխիղճ վերնագրերից, հիմնվել միայն ստուգված ու պաշտոնական աղբյուրների վրա և խուսափել այնպիսի տեղեկատվության տարածումից, որը կարող է խեղաթյուրել իրականությունը կամ ստեղծել մտահոգություններ զինծառայողների ընտանիքներում»,– գրել է ՊՆ խոսնակը՝ կառույցի անունից ցավակցելով մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին և ծառայակից ընկերներին:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031