Փաշինյանն առաջարկում է՝ պետական օրհներգը հնչեցնելուց բացի, եկեղեցիներում դրվի նաև ՀՀ պետական դրոշը

Ինչի եմ առաջարկում, որ Սուրբ և Անմահ պատարագից առաջ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցիներում հնչի ՀՀ պետական օրհներգը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատարագի տեքստում մի այսպիսի հատված կա և դրանով մեկնարկում են քահանաները, ըստ էության, պատարագը ասում է հետևյալը․ «Խորհուրդ խորին անհասանելի, անսկիզբ, որ անմատույց լույսի առագաստում եղող քո վերին պետությունը հրեղեների դասը գերապանծ փառքով զարդարեցիր»։

Խոսք է գնում վերին պետության մասին և պատարագից առաջ պետական օրհներգի հնչեցնելը կարձանագրի կապն վերին և ներքին պետությունների միջև։
Եվ կարծում եմ, որ պետք է քննարկվի նաև ՀՀ տարածքում եկեղեցիներում, կամ մուտքի մոտ, կամ ներսում ՀՀ պետական դրոշի առկայության հարցը, որն ասեմ մի շարք երկրներում ընդունված պրակտիկա է»,-ասել է Փաշինյանը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031