Ձյուն և ձնախառն անձրև․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա շաբաթ

Երևանում՝ նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 2-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 1-ին հնարավոր է թույլ անձրև։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում` նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում գիշերային ժամերին ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Քամին արևմտյան՝ 2-5մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-3-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում՝ էապես չի փոխվի։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031