Աստված խոսում է մեզ հետ տարբեր կերպ` երազներով, նշաններով, տարբեր մարդկանց մեր կյանք ուղարկելով. Ստեփանյան

Ինչպես հայտնել ենք՝ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում ընթացող պատարագին մասնակցել ոն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իշխանության մի շարք ներկայացուցիչներ:

Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ աղավիներից մեկը նստել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող կառավարական ավտոմեքենայի վրա:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը կարծում է՝ սա իր մեջ սիմվոլիկա է պարունակում ու ըստ իրեն, խորհուրդ ունի:

«Պատարագի ընթացքում` եկեղեցու բակում, սպիտակ աղավնին ընտրեց ու նստեց վարչապետի մեքենայի վրա։

Իսկ թե ինչի սիմվոլն է սպիտակ աղավնին և ինչ նկարագիր ունի Աստվածաշնչյան մոտիվներում, կասի մեզնից յուրաքանչյուրը։

Միանգամից նշեմ` միշտ փորձել եմ կարդալ կյանքի նշանները, որոնք պակաս կարևոր չեն, քան խորհուրդները կամ ուղեցույցները, եթե ճիշտ հասկանանք ու մեկնաբանել կարողանանք։ Ցավոք, շատ կարևոր “հուշումներ” արդեն հետահայաց ենք “կարդում ու հասկանում”, այնինչ ճիշտ կողմնորոշվելու դեպքում գուցե չանեինք այս կամ այն սխալը, ժամանակ ու ռեսուրս չկորցնեինք։

Մեկ ֊մեկ տիեզերքը գոռում է` «մի՛ արա» կամ «առա՛ջ գնա»։

Ինչպես տառերի միջոցով ենք գրել ու կարդալ սովորում, այնպես էլ կյանքում հանդիպող նշանների միջոցով կարելի է խուսափել շատ սխալներից ու քայլել ճիշտ ուղղությամբ։

Դե ինչ, կարծում եմ լավ առիթ է վերընթերցելու Աստվածաշունչը։

Սնահավատ չեմ, առաքելական եկեղեցու հետևորդ եմ։ Գիտեմ` Աստված խոսում է մեզ հետ տարբեր կերպ` երազներով, նշաններով, պատվիրաններով, տարբեր մարդկանց մեր կյանք ուղարկելով ու նրանց մեզնից հեռացնելով, ինչ֊որ բան անելու կամ չանելու, դրանց միջև ընտրության ու աղոթքի միջոցով։

Հաճախ այցելեք Աստծո տուն»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ստեփանյանը:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031