Skip to main content

Հանդիպակաց գոտիով երթևեկող վարորդները հայտնաբերվել և տուգանվել են

Օրերս համացանցում տեսանյութեր էր շրջանառվում, որում երևում էր, թե ինչպես է մայրաքաղաքի Փափազյան փողոցում հանդիպակաց վարում «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Համացանցում տեղ գտած մի տեսանյութում էլ Աշտարակի խճուղում նույն կերպ վարում էր «Հոնդայի» վարորդը:

Այս երկու դեպքով էլ Երևանի պարեկները հայտնաբերել են վարորդներին։ Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 18րդ մասը հստակ սահմանում է՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, եթե դա կապված չէ վազանցը թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ, և եթե առանց հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու անհնար է շրջանցել կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 4 միավոր:

Հարգելի՛ վարորդներ, ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, հարգել երթևեկությունը ձեզ հետ կիսող մյուս մասնակիցներին։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031