Թյուրքական պետություններն առաջատար դեր են խաղում Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների զարգացման գործում. Ալիև

Այսօր մեր երկրներն առաջատար դեր են խաղում Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների զարգացման գործում, հայտարարել է Ալիևը «Միջազգային տրանսպորտային ուղիների անվտանգության ապահովման գործում հատուկ ծառայությունների դերը» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում:

Նա նշել է, որ Ադրբեջանը մեծ ներդրումներ է կատարում ժամանակակից երկաթուղային և ճանապարհային ենթակառուցվածքների, ինչպես նաև օդային տրանսպորտի և ծովային նավահանգստի ենթակառուցվածքների մեջ:

«Մենք այս տրանսպորտային և հաղորդակցական ուղիները դիտարկում ենք ոչ միայն որպես տնտեսական բարգավաճման աղբյուր, այլև որպես թյուրքական պետությունների քաղաքական, մշակութային, պաշտպանական և անվտանգության ոլորտներում ավելի սերտ ինտեգրման կարևոր հիմք», — ընդգծել է պետության ղեկավարը իր ելույթում։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031