Ռոբերտ Ամստերդամը Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում խոսել է Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման և իշխանությունների կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրականացվող hարձակումների մասին

Հայաստանում շուտով անցկացվելու է աղոթքի նախաճաշ, և ուզում եմ, որ հասկանաք, աղոթքի նախաճաշ է լինում այն ժամանակ, երբ իմ պաշտպանյալ Սամվել Կարապետյանը բանտում է։ Արքեպիսկոպոսներ, հոգևորականներ են բանտարկվել։ Այս մասին ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում ասել է Սամվել Կարապետյանի պաշտպան Ռոբերտ Ամստերդամը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման և իշխանությունների կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրականացվող hարձակումների մասին:
«Երկրի ղեկավարը փորձում է տրոհել եկեղեցին, մասնակցելով մի կարգալույց քահանայի արարողություններին։ Այդ մարդը հայտարարել է, որ պատրաստվում է հեռացնել եկեղեցու առաջնորդին։ Այս մարդուն Երևանում մեծարանքով ընդունում են ամերիկացի քրիստոնյաները, մինչդեռ նա այն մարդն է, որը հոգևորականներին անվանում է անբարոյականներ, օգտագործում է արտահայտություններ ուղղված եկեղեցու ղեկավարին, որոնք ես իմ երկար կյանքի ընթացքում երբեք չեմ լսել որևէ առաջնորդի շուրթերից։ Եվ այնուամենայնիվ, այդ աղոթքի նախաճաշը տեղի է ունենալու։ Ես այն կոչում եմ հեղինակության լվացման նախաճաշ և ԱՄՆ կառավարությունը թույլ է տալիս, որ դա տեղի ունենա։ Իսկ ի՞նչ կապ ունի ԱՄՆ պետ դեպարտամենտը այդ աղոթքի նախաճաշի հետ»,-նշել է նա:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930