Ֆրանսիական ՊՍԺ-ում անցկացրած շրջանը «մղձшվանջ չէր», սակայն ես հաճույք չէի ստանում այն բանից, ինչով զբաղվում էի․ Մեսսի

«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է ֆրանսիական ՊՍԺ-ում (2021-2023 թթ.) անցկացրած երկու տարիները։

Մեսսին ընդգծել է, որ Փարիզում անցկացրած շրջանը «մղձավանջ չէր», սակայն նշել է, որ ինքը ֆուտբոլային հաճույք չէր ստանում։

«Երբ ասում եմ, որ այդ շրջանը հաճելի չէր, նկատի ունեմ՝ ես չէի ստանում հաճույք այն բանից, ինչով զբաղվում էի, այն բանից, ինչ սիրում եմ՝ ֆուտբոլ խաղալուց, առօրյայից, մարզումներից, խաղերից, որովհետև պարզապես ինձ լավ չէի զգում»,— ասել է Մեսսին Sport.es-ին։

Միաժամանակ, ֆուտբոլիստն ընդգծել է, որ իր ընտանիքի համար Փարիզում անցկացրած ժամանակը «հրաշալի փորձ էր»։

Մեսսին երկու անգամ նվաճել է Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը և մեկ անգամ՝ երկրի Սուպերգավաթը։

Ընդհանուր արգենտինացին անցկացրել է 75 խաղ, որոնցում դարձել է 32 գոլի և 35 գոլային փոխանցման հեղինակ։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031