Մեղրի-Քաջարան ճանապարհին մեքենա է այրվել

Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։41-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Մեղրու սար» կոչվող տարածքում այրվում է ավտոմեքենա:

Ինչպես տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 27-րդ կմ-ին գտնվող Opel մակնիշի ավտոմեքենայում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:37-ին, մարվել՝ 12:05-ին: Այրվել է ավտոմեքենան

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930