Հոկտեմբերի 27-ին, ժամը 07:49-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սևան քաղաքում գտնվող հանգստյան գոտիներից մեկի տանիքում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան խճուղում գտնվող հյուրանոցային և ռեստորանային համալիրի խոհանոցում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։19-ին, մարվել՝ 08։51-ին։ Այրվել է խոհանոցի կախովի առաստաղը՝ մասամբ (մոտ 48 քմ):
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի ռեստորանի մյուս հատվածներ:






































