Ռոբերտ Քոչարյանը, Դաշնակցությունը և Հանրապետական կուսակցության որոշ ներկայացուցիչներ փաստացի աջակցել են 2018-ի հեղափոխությանը՝ սեփական շահերից ելնելով. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօրվա նիստում է ընդդիմության նախաձեռնած իմփիչմենթի գործընթացն անվանել է «քաղաքական օպերացիա»:

«Ամեն ինչ պետք է չափ ու սահման ունենա։ Այդ իմփիչմենթն ակնհայտորեն շինծու գործընթաց էր։ Պարզ էր, որ դրա նպատակը քաղաքական շահարկումն էր, ոչ թե սկզբունքայնությունը»,- նշել էնա:

Սիմոնյանը ասել է, որ ընդդիմությունը պետական լծակներ չունենալու պայմաններում «զրոյական արդյունավետություն» է ցուցաբերում․ «Դուք ապացուցել եք, որ առանց իշխանական ռեսուրսների զրո ՕԳԳ ունեք։ Երբ դուք պետական լծակ չունեք, որևէ արդյունք չեք տալիս։ Դրա համար էլ չեք ընտրվում, դրա համար էլ ձայն չեք հավաքում»։

Խոսելով նախկին իշխանությունների մասին՝ Սիմոնյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և ՀՅԴ-ն փաստացի աջակցել են 2018-ի հեղափոխությանը՝ սեփական շահերից ելնելով․ «Այո, Ռոբերտ Քոչարյանը, Դաշնակցությունը և Հանրապետական կուսակցության որոշ ներկայացուցիչներ ամեն ինչ արեցին՝ աջակցելու հեղափոխությանը։ Դա փաստ է, և այդ բանավեճը պետք է ավարտել։ Դուք նույն համակարգի ներկայացուցիչներն եք, որը մարդկանց վրա է կրակել և բանտեր նետել»։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031