Կաշառք ստանալու մեղադրանքով Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել

Այսօր Արաբկիրի թաղապետարանում ձերբակալություններ են տեղի ունեցել։

Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հաստատեցին, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի նախկին գլխավոր մասնագետը և ստորաբաժանումներից մեկի ղեկավարը՝ խմբի կազմում կաշառք տվողի օգտին ապօրինի գործողության համար կաշառք ստանալու մեղադրանքներով:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930