Զելենսկին ամփոփել է Թրամփի հետ իր հանդիպումը և պատասխանել Tomahawk հրթիռների վերաբերյալ հարցին

Սպիտակ տանը հանդիպման ժամանակ Ուկրաինայի և Միացյալ Նահանգների նախագահները քննարկել են զենքի, մասնավորապես՝ հեռահար զենքի մատակարարումները: Վլադիմիր Զելենսկին դրա մասին հայտարարել է վաշինգտոնյան ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է УНИАН-ը:

«Մենք քննարկեցինք օդային պաշտպանությունը. սա շատ կարևոր է մեզ համար: Մինչ մենք այս պահին խոսում ենք, շատ անօդաչու թռչող սարքեր են տեղակայվում Ուկրաինայի դեմ հարվածներ հասցնելու համար: Մենք կշարունակենք քննարկել, մասնավորապես՝ [զենքի] արտադրությունը: Այս բոլոր ժամանակացույցերի և ժամկետների հարցերը բարդ են: Հետևաբար, մեր թիմը կփորձի դիտարկել տարբեր երկրներից տարբեր համակարգերի պատվերները: Բայց դրական նշանն այն է, որ մենք կաշխատենք դրա վրա»,- ասել նա:

Ըստ Զելենսկու՝ Թրամփի հետ զրույցի մի մասը նույնպես կենտրոնացած էր «հեռահար համակարգերի» վրա: Սակայն նա չի բացահայտել մանրամասները:

Մենք որոշեցինք հիմա չխոսել դրա մասին»: «Միացյալ Նահանգները չէր ցանկանա սրացում, ուստի այս հարցի վերաբերյալ ցանկացած հարց անպատասխան կմնա»,- ասել է Զելենսկին։

Նախագահները քննարկել են նաև Թրամփի և Պուտինի Բուդապեշտում հայտարարված հանդիպումը։

«Նախագահը [Թրամփը] ինձ հետ կիսվեց ռուսական կողմի հետ իր երկխոսությամբ։ Հետևաբար, մենք հասկանում ենք Ռուսաստանից եկող բոլոր ազդանշանները։ Դրանք նոր չեն։ Մենք հույս ունենք, որ նախագահ Թրամփը ճնշում կգործադրի այս պատերազմը դադարեցնելու համար»,- ասել է Զելենսկին։

Հարցին, թե արդյոք այս հանդիպումից հետո նա ավելի՞, թե՞ պակաս լավատես է Tomahawk հրթիռների մատակարարման հարցում, Զելենսկին պատասխանել է. «Ես ռեալիստ եմ»։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031