Ավինյանը պատասխան է տալու սրա համար. գույքը հետը հավասարեցրել են հողին. սրճարանի սեփականատեր

Սա անօրինական են քանդել, իրավունք չունեին: Հիմա գործը գտնվում է դատարանում, պայմանագիրը դադարեցված չէ կադաստրով: Հողի վարձավճարները մինչև այսօր վճարել ենք, երեկ քանդելու որոշում են կայացրել, այսօր եկել, քանդել են: Մեզ չեն էլ տեղեկացրել, գոնե կգայինք, մեր գույքը կվերցնեինք: Գույքը հետը հավասարեցրել են հողին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սարյանի պուրակի կրպակներից մեկի սեփականատերը:

Նա նշեց, որ քանդման աշխատանքների ժամանակ տեղում չի եղել, տեղյակ են պահել կրպակի կողքին գործող ծաղկի վաճառակետի տղաները:

«2021 թվականին լրացել է պայմանագրի ժամկետը, չէին երկարացնում, բայց կադաստրով դադարացված չէ պայմանագիրը: Գործը գտնվում է դատարանում: Մինչև հիմա հողի և սանմաքրման գումարը վճարել ենք: Ավինյանը պատասախան է տալու սրա համար»,-ասաց քաղաքացին:

Ավելի վաղ Ավինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով,որ Սարյանի պուրակն ազատվում է համայնքի հողի վրա կառուցված ինքնակամ շինություններից:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930