Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր. 230 համայնքում կանցկացվեն միջոցառումներ

Հոկտեմբերի 17-ը հռչակվել է Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր՝ համաձայն 2023 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանում ընդունված որոշման: Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Նախաձեռնության շրջանակում արդեն երկրորդ տարին է՝ Հայաստանում նշվում է այդ խորհրդանշական օրը՝ արժևորելով ոչ նյութական մշակութային ժառանգության դերը հասարակության հոգևոր, մշակութային և ստեղծագործական ոլորտներում։

Տոնական միջոցառումները տարեցտարի ընդլայնվում են՝ ընդգրկելով ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտում գործող պետական և հասարակական կառույցների, ստեղծագործական խմբերի ու անհատ կրողների։ Այսկերպ առավել ընդգծվում է ժառանգության պահպանության, փոխանցման և հանրահռչակման կարևորությունը, ինչպես նաև բարձրացվում է հանրային իրազեկվածությունը մշակութային ժառանգության պահպանության, տարածման և փոխանցման հարցերում։

Այս տարի նախաձեռնությանը միացել է ՀՀ 10 մարզի 230 համայնքի շուրջ 360 կազմակերպություն՝ պետական կրթական ու մշակութային հաստատություններ, հասարակական կազմակերպություններ և անհատներ։

Օրվա խորհրդին համահունչ՝ համայնքներում կանցկացվեն բազմազան մշակութային միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, ներկայացումներ, վարպետության դասեր, պարային և երաժշտական միջոցառումներ, որոնց նպատակն է արժևորել ՀՀ պետական և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում գրանցված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքները։

ՀՀ համայնքներում իրականացվող միջոցառումների մասին կարելի է տեղեկանալ կից ցանկերի միջոցով։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031