Հոկտեմբերի 11-ն աղջիկ երեխաների միջազգային օրն է

Հոկտեմբերի 11-ն աղջիկ երեխաների միջազգային օրն է:

«Բոլորիս պարտականությունն է ապահովել յուրաքանչյուրի հավասար իրավունքներն ու հնարավորությունները կյանքի բոլոր ոլորտներում։ Յուրաքանչյուր աղջիկ պետք է ունենա զարգանալու, կրթություն ստանալու և արժանապատիվ կյանքով ապրելու հնարավորություն՝ զերծ որևէ խտրականությունից»,– ասել է մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

Դեռևս հոկտեմբերի 7-ին Մարդու իրավունքների պաշտպանի և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության համագործակցությամբ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում անցկացվել է «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելում․ իրազեկում և հասարակական գիտակցության ձևավորում» թեմայով քննարկում և ֆիլմի դիտում, որն ուղղված էր, ի թիվս այլնի, աղջիկների իրավունքների պաշտպանությանը և ոլորտում հանրային ընկալումների փոփոխությանը։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031