Հայերն ունեն չորս-հինգ բարձրակարգ խաղացող, բայց մենք գիտենք, թե ինչպես կանգնեցնել նրանց․ Ռոսի

Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի երրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում կհյուրընկալվի Հունգարիայի ընտրանուն։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։

Նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների հարցերին պատասխանել է հունգարացիների գլխավոր մարզիչ Մարկո Ռոսին։

«Որակավորման փուլերում կան խաղեր, որոնք կարող են դժվար լինել, քանի որ մենք գործնականում պետք է անպայման հաղթենք դրանք՝ մեր նպատակներին հասնելու համար։ Հայաստանի դեմ խաղը հենց այդպիսին է։ Մենք չենք մտածում սեպտեմբերին կայացած երկու խաղերի մասին, այլ կենտրոնանում ենք բացառապես առաջիկա խաղերի վրա։ Ես դեռ մի քանի բանի վերաբերյալ որոշում չեմ կայացրել, բայց շուտով պետք է որոշեմ նաև դրանց վերաբերյալ։

Հայերը ունեն չորս կամ հինգ խաղացող, որոնք առանձնանում են մյուսներից, բայց մենք գիտենք, թե ինչպես կանգնեցնել նրանց։ Նրանք չափազանց բարձր որակի են, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք միայն նրանց վրա։

Մեր երեք ամենավտանգավոր խաղացողներից երկուսը բացակայում են։ Սա, իհարկե, լավ չէ։ Երեք ֆուտբոլիստներից միայն Դոմինիկ Սոբոսլայը կարող է լինել խաղադաշտում, իսկ Ռոլանդ Շալայը և Բարնաբաշ Վարգան՝ ոչ։ Շալայը հարձակվող չէ, նա ավելի շատ եզրային է, սակայն միևնույն է՝ չափազանց վտանգավոր ֆուտբոլիստ է։ Նույնը վերաբերում է Սոբոսլային․ նա միշտ միտված է մրցակցի դարպասին։ Անկասկած, երկու ֆուտբոլիստների բացակայությունն էլ շաբաթ օրը շատ կզգացվի։ Լավ կլիներ, եթե նրանք մեզ համար հասանելի լինեին, բայց սա չի կարող արդարացում լինել։

Մենք պետք է իրավիճակներ ստեղծենք․ եթե առաջին մեկ կամ երկու հնարավորություններից գոլ չխփենք, չպետք է գլուխներս կորցնենք։ Պետք է թելադրենք ռիթմը, չշտապենք։ Շաբաթ օրը համբերությունը կարող է մեծ նշանակություն ունենալ․ կարևոր է չնյարդայնանալ։ Մենք մարտավարապես պատրաստ ենք, բայց հնարավոր է, որ խաղադաշտում ամեն ինչ այնպես չընթանա, ինչպես ծրագրել ենք։

Մենք պատրաստ ենք բախմանը, աշխատանք ենք կատարել, և եթե խաղացողները հետևեն հրահանգներին, ապա կհաջողենք։ Մենք որակապես ավելի լավն ենք, քան մեր մրցակիցները»,- նախախաղային ասուլիսի ժամանակ ասել է Ռոսին։

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի երրորդ տուրի Հունգարիա – Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 10-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին։

Լրահոս

ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Հալիլ ալ-Հայան հայտարարել է Իսրայելի հետ պատերազմի ավարտի մասին։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։ Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հալիլ ալ-Հայան հայտնել է, որ Իսրայելի հետ համաձայնությունը նախատեսում է Ռաֆայի սահմանային անցակետի բացում երկու ուղղությամբ, Իսրայելի կողմից բոլոր ձերբակալված պաղեստինցիների ազատ արձակում: Ավելի վաղ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության էին եկել խաղաղության ծրագրի առաջին փուլի շուրջ։

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031