«Զավիկի Ղարս»-ը կասեցվել է. ՍԱՏՄ

«Զավիկի Ղարս»-ը կասեցվել է: Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

«Անհատ ձեռնարկատեր Սամվել Տեր-Պողոսյանի կողմից լիազորված անձը ստորագրել և ստացել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշումը Երևանի Սարյան 22 հասցեում գործող («Զավիկի Ղարս») հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցնելու մասին:

Հանրային սննդի կետը չի գործում:

08.10.2025թ. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնական էջում հրապարակվել է հաղորդագրություն այն մասին, որ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Սամվել Տեր-Պողոսյանին պատկանող՝ (ք․ Երևանի Սարյանի 22 հասցեում գործող «ԶԱՎԻԿԻ ՂԱՐՍ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը:

Տեղեկացնում ենք, որ, տնտեսավարողը ոչ միայն հրաժարվել է առձեռն ստանալ կասեցման որոշումն ու կատարել դրա պահանջը, այլև սոցիալական ցանցերի էջերով հրապարակել է հանրությանը ապակողմնորոշող տեղեկատվություն՝ նշելով, թե ՍԱՏՄ պաշտոնական տեղեկատվությունը «կեղծ» է:

Տնտեսավարողի պահվածքը նվազագույնն անպարկեշտ է, քանի որ Տեսչական մարմնի պաշտոնական էջում հրապարակվում է միմիայն որոշմամբ հաստատված տեղեկատվություն:

Հիշեցնենք. որ լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ «ԶԱՎԻԿԻ ՂԱՐՍ» հանրային սննդի օբյեկտում արտադրվող «հացով բրդուճ շաուրմայի խոզ+հավ» արտադրատեսակի նմուշը՝ ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ), ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), E.coli, S.aureus, ախտածին ա/թ սալմոնելաներ, իսկ «մայոնեզ» արտադրատեսակի նմուշը ՄԱՖԱնՄՔ, ԱՑԽՄ, S.aureus, ախտածին ա/թ սալմոնելաներ ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։

Ծանուցում. Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «Տեղեկատվություն տնօրինողն անհապաղ հրապարակում կամ այլ մատչելի ձևով հանրությանը տեղեկացնում է իր տնօրինության տակ գտնվող այն տեղեկությունը, որի հրապարակումը կարող է կանխել պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգին, ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆՆ ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանն սպառնացող վտանգը»»:

Լրահոս

ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Հալիլ ալ-Հայան հայտարարել է Իսրայելի հետ պատերազմի ավարտի մասին։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։ Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հալիլ ալ-Հայան հայտնել է, որ Իսրայելի հետ համաձայնությունը նախատեսում է Ռաֆայի սահմանային անցակետի բացում երկու ուղղությամբ, Իսրայելի կողմից բոլոր ձերբակալված պաղեստինցիների ազատ արձակում: Ավելի վաղ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության էին եկել խաղաղության ծրագրի առաջին փուլի շուրջ։

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031