Փաշինյանն ու Լյուքսեմբուրգի վարչապետը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում անցկացվող «Համաշխարհային դարպասներ» միջազգային երկրորդ համաժողովի շրջանակում հանդիպել է Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենի հետ։

Վարչապետի աշխատակազմից NEWS.am–ին հայտնում են, որ կողմերը քննարկել են Հայաստան–Լյուքսեմբուրգ հարաբերությունների օրակարգային հարցեր, ընդգծել առևտրատնտեսական կապերի զարգացման անհրաժեշտությունը և մտքեր փոխանակել Հայաստան–Եվրամիություն համագործակցության խորացման շուրջ։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացին՝ կարևորելով տարածաշրջանային կայունությունն ու փոխգործակցությունը։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031