Խնձորեսկի կամրջի վրա հայտնաբերվել է Գերմանիայի քաղաքացու մարմին. նա որպես զբոսաշրջիկ ժամանել էր Հայաստան

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, և հայտնել են, որ Խնձորեսկ գյուղի՝ ժողովրդին հայնտի Խնձորեսկի կամրջի վրա դի կա, հաղորդում է SHamshyan.com–ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի, 73-ամյա Ուլղիշ Լոտտերն է, ով որպես զբոսաշրջիկ այցելել էր Հայաստան:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Մարմինը դիատարին մոտեցնելու համար դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Դեպքի փաստով Գորիսի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031